Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իրենց նախագծերի կարևորագույն բաղադրիչներից են նաև ոչինչ չանող մարդիկ

Իրենց նախագծերի կարևորագույն բաղադրիչներից են նաև ոչինչ չանող մարդիկ
30.10.2024 | 14:11

Շատերի մեկնաբանությամբ՝ բոլոր գործընթացներն էլ ինչ-որ մեկի նախագիծն են, և իրենք չեն ցանկանում ոչ մեկի խաղի մասը կազմել, դրա համար էլ ոչ մի բանի չեն մասնակցում: Պետք է հիասթափեցնեմ նման կերպ մտածող մարդկանց, որովհետև նույնիսկ այդ տրամաբանությամբ եթե նայենք, ուրեմն, նախագծեր մշակողները նաև հաշվարկում են, թե իրենց ծրագրերի նկատմամբ մարդկանց քանի՞ տոկոսն է անտարբեր լինելու և ոչինչ չանի: Իրենց նախագծերի կարևորագույն բաղադրիչներից են նաև ոչինչ չանող մարդիկ, այլապես չէին կարողանա այդ նախագծերն իրականացնել: Այնպես որ, այսպես թե այնպես, դուք խաղի մաս կազմելու եք, բայց կարող եք ընտրել՝ այդ խաղի մաս կազմել որևէ նշանակալի և օգտակար բան անելո՞վ, թե՞ ոչինչ չանելով:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ